8a068f2222358f6d1b1502ae3e865f01

«Շեն Հոլդինգ» ՓԲ Ընկերությունը ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից է և միակը, որ տրամադրում է ապրանքների և ծառայությունների համալիր ցանկ: Հոլդինգն իր գործունեությունն է ծավալում հանքարդյունահանման, շինանյութի արտադրության և ներմուծման, շինարարական և ներքին հարդարման աշխատանքների նախագծման և իրականացման ոլորտներում: Ընկերության բիզնես գործընթացները կառուցվում են համատեղ վստահության և թափանցիկության վրա՝ կարևորելով արդի տեխնոլոգիաների և որակի վերահսկման, կառավարման հստակ ընթացակարգերի կիրառումը: «Շեն Հոլդինգ»-ի կողմից արտադրվող ցանկացած ապրանքատեսակ և մատուցվող ցանկացած ծառայություն առավելագույնս համապատասխանում է արտադրական և բիզնես գործընթացների միջազգային ստանդարտներին:

1999թ.-ից ի վեր «Շեն Հոլդինգ»-ը զբաղվում է շինարարության և ներքին հարդարանքի համար կիրառվող մի շարք մատչելի, բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութերի արտադրությամբ: «Շեն Production»-ը արտադրում է հակակոռոզիոն, ճակատային, լատեքսային, պատի, առաստաղի, հատակի ներկեր, նախաներկ, ալկիդային էմալ, ջրադիսպերսիոն և այլ ներկեր, ինչպես նաև ծեփամածիկներ, շինարարական չոր շաղախներ, սվաղ, սալիկի սոսինձներ, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ և եզրաքարեր:

Ընկերությունը մշտապես իրականացնում է իր արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը, համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: Սեփական արտադրանքը կազմակերպելու, դրա կայուն որակը և հաստատուն ինքնարժեքը վերահսկելու համար Հոլդինգն իրականացնում է սեփական հումքի արդյունահանման աշխատանքներ գիպսատար ապարների, ավազի և օրգանածին կրաքարերի հանքավայրերում: Արդյունահանված հումքը կիրառվում է շինանյութերի արտադրության մեջ, ինչն առաջին հերթին նպաստում է շինանյութի՝ արտասահմանից ներկրման ծավալների կրճատմանը և դրանց մատչելիությանը:

2008թ.-ից «Շեն Հոլդինգ»-ի շրջանակներում գործում է շինարարական աշխատանքներ իրականացնող ուղղությունը, որը զբաղվում է ցածրահարկ և բարձրահարկ կառույցների ներքին հարդարման աշխատանքներով, ինչպես նաև փոքր շինությունների կապիտալ շինարարությամբ:
«Շեն Constuction»-ը շինարարական շուկայում առանձնանում է նորարարական նյութերի առավելագույն արդյունավետ կիրառմամբ: Ընկերությունը միակն է Հայաստանում, որ իրականացնում է ավտոմատ գիպսոնիտե սվաղի աշխատանքներ: Շնորհիվ սեփական արտադրության` մեր շինարարներն առանձնանում են արտադրվող նյութերի հետ աշխատանքի գերազանց տիրապետմամբ:

«Շեն Դեկոր» խանութ-սրահում ներկայացված են պաստառների, դեկորատիվ ներկերի, սանտեխնիկայի և կերամիկական սալիկների իտալական, ֆրանսիական, գերմանական և իսպանական հանրահայտ բրենդների հավաքածուներ արտաքին և ներքին հարդարանքի համար: Ներկայացնելով եվրոպական առաջատար ընկերությունների արտադրանքները` «Շեն Դեկոր» խանութ-սրահն ապահովում է անթերի որակ և ընտրության լայն հնարավորություն:

«Շեն Տեքստիլ» մասնագիտացված խանութ-սրահում ներկայացված է միայն բացառիկ և բարձրակարգ գործվածքների, վարագույրների, քիվերի, գորգերի ու ինտերիերի ձևավորման համար անհրաժեշտ այլ պարագաների լայն ընտրանի: Ընկերությունը համագործակցում է իտալական, իսպանական, գերմանական, ֆրանսիական և եվրոպական այլ երկրների տեքստիլ և ինտերյերի աքսեսուարներ արտադրող խոշորագույն ընկերությունների հետ:

Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.shenholding.com կայք: