Գիպսոնիտը «Շեն Հոլդինգ»-ի հիմնական արտադրատեսակներից մեկն է, որն ընդամենը մի քանի տարում հասցրել է առաջատար դիրքեր զբաղեցնել հայկական շուկայում` շնորհիվ իր մի շարք առավելությունների: Այն օգտագործվում է տուֆե, բետոնե, ցեմենտավազային, աղյուսե և պեմզաբլոկե մակերեսները հարդարելու համար: Արտադրվում է ինչպես ձեռքի, այնպես էլ ավտոմատացված օգտագործման համար նախատեսված գիպսոնիտ:
Shen Construction-ը միակն է Հայաստանում, որն իրականացնում է գիպսոնիտե սվաղի աշխատանքներ նաև Գերմանիայից ներկված հատուկ մեքենայի միջոցով, ինչը թույլ է տալիս մի քանի անգամ ավելի արագ ավարտել աշխատանքները:
Գիպսոնիտի գլխավոր առավելություններից են` խիստ տնտեսող է (քսելուց շուտ չի քարանում, հետևաբար թափոն չի առաջացնում), նվազեցնում է ջերմային կորուստները, ներծծում է օդի ավելորդ խոնավությունը, անհոտ է և չի առաջացնում ալերգիա, հրդեհակայուն է: