Պատերի և առաստաղների հարդարում ու ներկում

108965_1332701699_h-f19dae8e

Մակերեսների մշակման և հարդարման աշխատանքներն իրականացվում են հիմնականում «Շեն Հոլդինգ»-ի արտադրության բարձրորակ շինանյութով: Մասնավորապես, վերը նշված գիպսոնիտե սվաղից բացի օգտագործվում են բետոնկոնտակտ (հարթ մակերեսների կպչողականությունը բարձրացնելու համար), լատեքսային մածիկ, ֆուգենֆուլլեր, նախաներկ, կավճային և գիպսային ծեփամածիկներ, որոնք առաջատար են Հայաստանի շուկայում և արդեն իսկ սկսել են գրավել հարևան Վրաստանի շուկան:

Պատերը և առաստաղները ներկելու նպատակով օգտագործվում են լատեքսային, սիլիկոնե լատեքսային և ջրադիսպերսիոն ներկեր, որոնք օժտված են բարձր ծածկողականությամբ: Բոլոր այս նյութերը էկոլոգիապես մաքուր են և առողջության համար միանգամայն անվտանգ: