Մայթերի սալիկապատում, եզրաքարերի տեղադրում

sidewalk pavement construction works

Մայթերի սալիկապատումն իրականացվում է ՇԵՆ-ի արտադրության սալերով: Ութ տարբեր ձևերի բազմագույն սալիկները հնարավորություն են տալիս ստանալու հարյուրավոր գեղեցիկ շարվածքներ, որոնք կզարդարեն Ձեր փողոցը, բակը կամ այգին:

Մեր արտադրանքը միակն է Հայաստանում, որ պատրաստվում է սեղմավիբրացիոն եղանակով, ինչի շնորհիվ առանձնանում է զանգվածի խտությամբ, բացառիկ ամրությամբ (դիմանում է անգամ բեռնատարների ծանրությանը), գունային լայն գամմայով և ջերմակայունությամբ: ՇԵՆ-ի մայթի սալիկների վերին շերտը ստացվում է քվարցային ավազից, ինչի շնորհիվ դրանք աչքի են ընկնում բարձր ցրտադիմացկունությամբ և չսահեցնող հատկությամբ: Դրանք ունեն 6 սմ բարձրություն և դիմանում են մինչև 30 տոննա ծանրությանը:

Երեք տարբեր չափերի եզրաքարերը ևս արտադրվում են միևնույն տեխնոլոգիայով: