2008թ.-ից «Շեն Հոլդինգ»-ի շրջանակներում գործում է շինարարական աշխատանքներ իրականացնող ուղղությունը, որը զբաղվում է ցածրահարկ և բարձրահարկ կառույցների ներքին հարդարման աշխատանքներով, ինչպես նաև փոքր շինությունների կապիտալ շինարարությամբ:

«Shen Constuction»-ը շինարարական շուկայում առանձնանում է նորարարական նյութերի առավելագույն արդյունավետ կիրառմամբ: Ընկերությունը միակն է Հայաստանում, որ իրականացնում է ավտոմատ գիպսոնիտե սվաղի աշխատանքներ: Շնորհիվ սեփական արտադրության` մեր շինարարներն առանձնանում են արտադրվող նյութերի հետ աշխատանքի գերազանց տիրապետմամբ:

Ընկերությունն ապահովում է իր կողմից իրականացվող շինարարական աշխատանքների բարձր որակը, աշխատանքների ավարտը նախապես սահմանված ժամկետներում: